Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Խաչը

Խաչը
18.07.2024 | 08:41

Խաչը կանգնեց, և սատանան գլորվեց ու կապվեց անքակտելի կապանքներով:

Խաչը կանգնեց, և դժոխքն ավերվեց ու գերվեց:

Խաչը կանգնեց, և դևերը մերժվեցին ու ցրվեցին:

Խաչը կանգնեց, և կռապաշտությունը լռեց ու դադարեց:

Խաչը կանգնեց, և հրեական տաճարի վարագույրը երկու մասի բաժանվելով պատռվեց:

Խաչը կանգնեց, և Նոր Շնորհով հիմնվեց Եկեղեցին:

Խաչը կանգնեց, և հրեաները գայթակղվելով՝ ցրվեցին և չզղջացին:

Խաչը կանգնեց, և անեծքը լուծվելով՝ օրհնության փոխվեց:

Խաչը կանգնեց, և մահը արհամարհվելով՝ ընկավ:

Խաչը կանգնեց, և Ավազանի Լույսի Շնորհը փայլեց ու ծաղկեց:

Խաչը կանգնեց, և մեղքը մեռավ:

Խաչը կանգնեց, և արդարության Լույսը ծավալվեց:

Խաչը կանգնեց, և մարդիկ Աստվածանման և Աստվածախոս դարձան:

Խաչը կանգնեց, և Երկնայինները երկրայիններիս խառնվեցին:

Սուրբ Եփրեմ ԱՍՈՐԻ

Խորեն ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 8551

Մեկնաբանություններ